FRY DAY սրճարանը (այսուհետ՝ «Ընկերություն» կամ «Մենք») կարևորում է իր օգտատերերի (այսուհետ՝ «Դուք» կամ «Հաճախորդ») անձնական տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը: Սույն գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես են հավաքագրվում, օգտագործվում և պաշտպանվում ձեր տվյալները մեր կայքից օգտվելիս:
- Հավաքագրվող տվյալներ
Պատվեր ձևակերպելու կամ կայքում գրանցվելու ընթացքում մենք հավաքագրում ենք հետևյալ անձնական տվյալները՝ Անուն, Ազգանուն, Առաքման հասցե, Հեռախոսահամար, Էլեկտրոնային հասցե (Email): - Տվյալների օգտագործման նպատակը
Ձեր տվյալներն օգտագործվում են բացառապես ձեր պատվերները պատշաճ պատրաստելու, նշված հասցեով առաքելու, ձեզ հետ կապ հաստատելու և սպասարկման որակը բարելավելու նպատակով: - Բանկային տվյալների անվտանգություն
Կայքում բանկային քարտերով կամ Idram համակարգով առցանց վճարումներ կատարելիս, ձեր քարտային տվյալները ՉԵՆ պահպանվում մեր կայքում կամ սերվերներում: Բոլոր վճարումներն իրականացվում են անվտանգ, սերտիֆիկացված վճարային դարպասների և գործընկեր բանկերի էջերում: - Տվյալների փոխանցումը երրորդ անձանց
Մենք չենք վաճառում կամ փոխանցում ձեր անձնական տվյալները երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, որոնք անհրաժեշտ են պատվերի իրականացման համար (օրինակ՝ առաքիչներին հասցեի և հեռախոսահամարի տրամադրում) կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում: