Ինչպե՞ս պատվիրել
Ընտրեք ձեր սիրելի ուտեստները FRY DAY-ի մենյուից և ձևակերպեք առաքման պատվեր ընդամենը մի քանի պարզ քայլով:
1․ Ընտրեք և ավելացրեք զամբյուղում
Այցելեք մեր մենյուի բաժինը, ընտրեք ձեր նախընտրած համեղ ուտեստներն ու ըմպելիքները և ավելացրեք դրանք զամբյուղում:
2․ Հաստատում և ծանուցում
Լրացրեք առաքման հասցեն, ընտրեք վճարման եղանակն ու հաստատեք պատվերը: Դուք անմիջապես կստանաք հաստատման ծանուցում, և մեր խոհանոցը կանցնի գործի:
3․ Արագ առաքում
Մեր սուրհանդակը թարմ և տաք ուտեստներով արդեն ճանապարհին է: Պատվերը ձեզ կհասնի խոստացված ժամկետում:
4․ Բարի ախորժակ
Պատվերն ավարտված է: Ստացեք ձեր համեղ նախաճաշն ուտեստը սուրհանդակից, վճարեք (եթե ընտրել եք կանխիկ տարբերակը) և վայելեք:
Առաքման պայմաններ և կանոններ
Բարի գալուստ FRY DAY սրճարանի առաքման էջ: Մենք հոգ ենք տանում, որ մեր համեղ նախաճաշերն ու ուտեստները ձեզ հասնեն թարմ, տաք և հնարավորինս արագ: Այստեղ կարող եք ծանոթանալ մեր առաքման բոլոր պայմաններին:
Ժամային գրաֆիկ և պատվերների գրանցում
- Պատվերների ընդունում (24/7)՝ Դուք կարող եք պատվեր ձևակերպել կայքում օրվա ցանկացած ժամի:
- Առաքման ժամեր՝
- Երկուշաբթի - Շաբաթ՝ 09:00-ից մինչև 23:00-ն:
- Կիրակի՝ 11:00-ից մինչև 23:00-ն:
- Պատվերը ձևակերպելիս դուք կարող եք նախապես ընտրել ձեզ հարմար ժամային միջակայքը:
- Հանգստյան և տոնական օրեր՝ Ոչ աշխատանքային օրերին կայքն ավտոմատ կերպով թույլ չի տա ընթացիկ պատվեր գրանցել և ձեզ կառաջարկի առաքման մոտակա հասանելի աշխատանքային ժամանակը:
Առաքման արժեքը, արագությունը և սահմանափակումները
- Առաքման տարածքը և գինը՝ Առաքումն իրականացվում է մինչև 5 կմ շառավղով: Առաքման արժեքը հաշվարկվում է ավտոմատ կերպով և կազմում է 1,000 - 1,500 դրամ:
- Անվճար առաքում՝ 15,000 դրամը գերազանցող պատվերների դեպքում առաքումն ամբողջովին անվճար է:
- Նվազագույն պատվեր՝ Պատվերի նվազագույն ընդհանուր գումարը պետք է կազմի 2,500 դրամ:
- Առաքման ժամանակը՝ Մեր սուրհանդակները ձեր պատվերը տեղ կհասցնեն միջինում 30-50 րոպեի ընթացքում:
Վճարման եղանակներ
Մենք առաջարկում ենք վճարման ձեզ հարմար տարբերակները.
- Առցանց վճարում կայքում՝ Idram համակարգով կամ բանկային քարտերով (ArCa, Visa, MasterCard):
- Կանխիկ վճարում (Առձեռն)՝ Վճարումը կատարվում է կանխիկ դրամով՝ պատվերը ստանալու պահին:
Հաճախ տրվող հարցեր (FAQ)
Մենք առավելագույնս հետևում ենք սննդի տեղափոխման կանոններին: Սակայն խնդիրների դեպքում (օրինակ՝ վնասված փաթեթավորում կամ սխալ ուտեստ), խնդրում ենք անմիջապես հայտնել սուրհանդակին կամ զանգահարել մեր աջակցման կենտրոն: Մենք կա՛մ հնարավորինս արագ կփոխարինենք ուտեստը նորով, կա՛մ կվերադարձնենք ձեր գումարը: