Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ստորև կարող եք ծանոթանալ www.fryday.am կայքից և առաքման ծառայություններից օգտվելու պայմաններին:

Գաղտնիություն

Հետևելով Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքին՝ հավաստիացնում ենք, որ մեր կայք մուտագրված բոլոր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, և բացառվում է դրանց տրամադրումը որևէ երրորդ կողմի:

Կայքում մուտքագրված տեղեկություններ

Հաճախորդների հետ հետադարձ կապ պաշտպանելու նպատակով մենք հավաքագրում և պահպանում ենք հետևյալ անձնական տվյալները.

  • Անուն-ազգանուն, էլ.փոստի հասցե, հեռախոսահամար(ներ)
  • Առաքման հասցե(ները), ինչպես նաև առաքման համար տրամադրված լրացուցիչ տեղեկություններ:
Վճարման եղանակներ
  • Կանխիկ
 
Առաքում

Մեր առաքման ծառայությունն աշխատում է ամեն օր 10:00 – 22:30, ներառյալ տոնական օրերը: Առաքումն իրականացվում է մեր ընկերության առաքիչների կողմից ցանկացած հասցեով Երևան քաղաքի տարածքում: Առաքումն իրականացվում է պատվերը ստանալուց հետո առավելագույնը 40-90 րոպեի ընթացքում։

Առաքման արժեքն է 300 դրամ:  

Խնդրում ենք ուշադիր լրացնել առաքման հասցեն, անպայման նշել բնակարանի համարը, շքամուտքի դռան կոդը, եթե առկա է: Եթե առաքումն իրականցվելու է որևէ հաստատություն` հյուրանոց, հիվանդանոց, կազմակերպություն և այլն, խնդրում ենք նշել հաստատության անունը, հարկը, սենյակի համարը և այլ տվյալներ, որոնք ըստ ձեզ կարող են անհրաժեշտ լինել:

Առաքման պահին` գնումները ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: 

 
Պատվերի վերադարձ կամ փոխանակում

Պատվերը ենթակա է վերադարձի կամ փոխանակման, եթե մինչև պատվիրատուին հանձնելը կրել է քանակական և/կամ էական որակական փոփոխություններ: